5000 դրամի չափով տուգանք՝ ծխելն արգելող կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173.2-րդ հոդվածի համաձայն՝ կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի  չափով:

Այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի  չափով:

Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել