ՀՀ աշխատանքային օրեսգրքի 165-րդ հոդվածով սահմանավում է ամենամյա արձակուրդի համար հաշվարկվող աշխատանքային ստաժը:
Այսպիսով, աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
- փաստացի աշխատած ժամանակահատվածը.
- այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.
- աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
- վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
- հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
- օրինական գործադուլի ժամանակահատվածը.
- օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ: