Որո՞նք են հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.

  1. ընտանեկան գործերը.
  2. Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը.
  3. առանձին աշխատանքային վեճերով գործերը.
  4. կորպորատիվ վեճերով գործերը.
  5. խմբային հայցի հիման վրա քննվող գործերը.
  6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել