Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 198-րդ գոդվածի համաձայն` գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` 20.000 դրամի չափով:
Առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` 50.000 դրամի չափով: