15.000 դրամի չափով տուգանք է նախատեսվել` մետրոպոլիտենի գնացքների ապակիները կամ նստատեղերը վնասելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 116-րդ հոդվածի 2 մասի համաձայն` մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 15.000 դրամի չափով:

Իսկ գնացքների վագոնների պատուհաններից կամ դռներից աղբ կամ այլ առարկաներ դուրս նետելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել