ՀՀ ֆինանսների նախախարը մարտի 30-ին հրաման է ստորագրել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանելու մասին:
Հրամանի մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը, հրամայում եմ:
1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանել 1000 դրամ:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:
Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 25-ին: