Ինչպե՞ս է որոշվում հայցագինը

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցագինը որոշվում է՝

  1. դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով.
  2. ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե ալիմենտի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.
  3. ժամկետային, անժամկետ կամ ցմահ վճարումներ կատարելու վերաբերյալ հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե գումարի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.
  4. վճարումների չափը պակասեցնելու կամ ավելացնելու վերաբերյալ հայցերով` այն գումարից, որով մեկ տարվա հաշվարկով պակասեցվելու կամ ավելացվելու են վճարումները:

Հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

Մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:

Հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել