Հասարակական կազմակերպությունների պետական գրանցման համար ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (տրամադրվում է տեղում),
- հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը (նմուշային ձև)` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից, իսկ մեկ անձի կողմից հասարակական կազմակերպության հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը,
- իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից ,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը,
- էլեկտրոնային փոստի հասցեն,
- հասարակական կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ հայտարարությունը։
Բացի այդ, ի հավելումն վերը նշված փաստաթղթերի, որոշ դեպքերում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր, մասնավորապես՝
- հասարակական կազմակերպության հիմնադիր օտարերկրյա ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված (եթե հասարակական կազմակերպության հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է),
- հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը (եթե հասարակական կազմակերպության հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ (բացառությամբ՝ պետության, համայնքի, միջհամայնքային միավորման),
- քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված (եթե հասարակական կազմակերպության հիմնադիրների կազմում առկա է օտարերկրյա իրավաբանական անձ (բացառությամբ՝ պետության, համայնքի, միջհամայնքային միավորման),
- գրանցող մարմնի տված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:
Իրազեկման ասղնյուրը՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 66-րդ հոդված: