Ինչպե՞ս են բաշխվում դատական ծախսերը հայցն առանց քննության թողնելիս կամ գործը կարճելիս

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի (պետական տուրք, փաստաբանի խելամիտ վարձատրություն և այլն) փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նշված  հոդվածով նախատեսված դեպքերի:

Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:

Հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին:

Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել