ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե`
- վնասը պատճառվել է դիտավորությամբ.
- վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով.
- աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր.
- վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով.
- վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.
- վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ Աշխատանքային Օրենսգիրք հոդված 239-րդ: