Որո՞նք են հանդիսանում ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը

Գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են`

1) ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից.

2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի՝  օրենքով նախատեսված   անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով.

3) փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ բանավոր սահմանելով ներկայացուցչի լիազորությունների ծավալը:

Օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

Նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին:

Իրազեկման աղբյուրը՝  ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 55-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել