Ովքե՞ր չեն կարող երեխա որդեգրել

Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք:

Որդեգրելու իրավունք չունեն հետևյալ անձինք.

ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) ամուսինները, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձինք.

դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձինք.

ե) նախկին որդեգրողները, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.

զ) այն անձինք, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։

Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

է) այն անձինք, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.

ը) այն անձինք, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.

թ) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային։

Իրավական աղբյուրը՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել