«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝
Սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:
Արգելվում է`
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքում կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը.
- կենսաբանական ակտիվ հավելումներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությունը.
- կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, եթե դրանց անվանումը համընկնում կամ շփոթեցնելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված դեղի անվանմանը.
- Հայաստանի Հանրապետությունում արտադրել, ներմուծել և շուկայահանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գրանցման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված սննդամթերքը` առանց դրա` սահմանված կարգով գրանցելու, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը, անվավեր ճանաչելը և գրանցման ժամկետի երկարաձգման իրականացումն ապահովում է լիազոր մարմինը` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի լիազոր մարմինների տված եզրակացության հիման վրա:
Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենք 11-րդ հոդված: