Կառավարությունը հավանություն կտա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» նախաձեռնությանը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ին հավանություն տալուն:

Ինչպես նշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ,  նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով, մասնավորապես այն, որ անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբևէ համակարգված քննարկման առարկա չի դարձել և ընդգրկված չի եղել իրավական բարեփոխումների ծրագրերում, այսինքն՝ ըստ էության, բացակայում էր այդ ոլորտի օրենսդրական կարգավորման որևէ ամփոփ հայեցակարգ, որը կկանխորոշեր հետագա օրենսդրական զարգացումները: Արդյունքում՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ անհարկի իրարամերժ ու հակասական փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաև ընդունվել են նոր օրենսդրական ակտեր, որոնք հիմնականում առաջադրել են իրավիճակային լուծումներ, հընթացս էլ ավելի խրթին դարձնելով իրավակիրառ պրակտիկան։ Նկատենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքն ընդունվել է դեռևս 1985թ. դեկտեմբերի 6-ին և, թերևս, ամենաշատն է ենթարկվել փոփոխությունների ու լրացումների:

43. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել