Վարչականա իրավախախտումների մասին օրենսգրքում նոր փոփոխություններ կկատարվեն: Նախագիծը այժմ գտնվում է այս Ազգային ժողովի քառօրյաի օրակարգում:
Օրենսգրքի 158-րդ հոդվածում` 33-36-րդ մասեր կլրացվեն հետևյալ նոր կետերով:
Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, սաունա կամ շոգեբաղնիք) գործունեություն իրականացնելը` կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 50-100 հազար դրամի չափով:
Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (հեստապարային ակումբ) գործունեություն իրականացնելը` կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 300-500 հազար դրամի չափով:
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար պաշտոնատար անձինք կտուգանվեն 200-300 հազար դրամի չափով:
Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի եւ ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը նույնպես կտուգանվի 200-300 հազար դրամի չափով:
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեխպքում սահմանվել է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:
Եվգենյա Համբարձումյան