Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն՝ կատարողական թերթը դատարանի կողմից տրվում է պահանջատիրոջը, իսկ պահանջատերը ներկայացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ընդ որում, ստացված կատարողական թերթը կարող էր ընդհանրապես չներկայացվել կատարման, արդյունքում դատարանը ծանրաբեռնվում էր, անհարամարություններ էին ստեղծվում նաև քաղաքացիների համար:
Այս մասին հարցը մարտի 29-ին՝ կառավարության նիստին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Այժմ այս ամենը կկատարվի էլեկտրոնային եղնակվո և ինչպես նախարարը նշեց՝ «Քաղաքացին ստիպված կլինի միայն մեկ դուռ թակել՝ դատարանի դուռը, որը կայացրել է դատական ակտը»։
Մանրամասները՝ տեսանյութում