Կառավարությունը հաստատել է ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը:
Որոշումն ընդունվել է մարտի 15-ին, սակայն ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ին:
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ
1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձանց նշանակում է իրավասու մարմնի ղեկավարը՝ հաշվի առնելով իրավասու մարմնի կառուցվածքային առանձնահատկությունները:
2. Իրավասու մարմինը հաղորդման հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձանց տվյալները տեղադրում է իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:
3. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված ժամկետներում հաղորդումները պատասխանատու անձի կողմից հաշվառվում են գրանցամատյանում (ձև N 1)՝ համապատասխան գրառման կատարմամբ: Գրանցամատյանում հաշվառվում են նաև այն հաղորդումները, որոնք ներկայացվել են ոչ իրավասու մարմին, և վերջինս այն oրենքով սահմանված կարգով վերահասցեագրել է իրավասու մարմնին:
4. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝
1) հաղորդման հաշվառման հերթական համարը.
2) հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.
3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը.
4) հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը.
5) հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների ամբողջական նկարագիրը.
6) հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների արդյունքը.
7) նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.
8) ազդարարի ստորագրությունը.
9) գրանցամատյանը վարողի ստորագրությունը.
10) հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ:
5. Պատասխանատու անձը համարակալում, ստորագրում, իսկ փաստաթղթային տարբերակով վարման դեպքում՝ նաև կնքում է գրանցամատյանի բոլոր էջերը:
6. Պատասխանատու անձը վարում է գրանցամատյանի փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակը:
7. Հաղորդման հաշվառման նպատակով կազմվում և վարվում է գործ, որում պետք է պահվեն նաև գրանցամատյանում արձանագրված տեղեկություններին վերաբերող համապատասխան բոլոր նյութերի պատճենները։
ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ
Հաղորդման հաշվառման հերթական համարը |
Հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը |
Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը |
Հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը |
Հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների ամբողջական նկարագիրը |
Հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների արդյունքը |
Նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ |
Ազդարարի ստորագրությունը |
Գրանցամատյանը վարողի ստորագրությունը |
Հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:
2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:
3. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձի միջոցով:
4. Վարույթ հարուցելու դեպքում վարույթ հարուցելու մասին ակտի և վարույթի հետ կապված այլ փաստաթղթերի մեջ չեն նշվում ազդարարման փաստը և ազդարարի անձնական տվյալները:
5. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով իրավասու մարմինն իր իրավասության շրջանակներում՝
1) ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.
2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.
3) ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը` հանձնարարականների նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով.
4) ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.
5) անհրաժեշտության դեպքում՝ ազդարարին հնարավորության դեպքում տեղափոխում է այլ աշխատասենյակ.
6) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ազդարարի աշխատանքային իրավունքների վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ ազդարարին վերականգնում է աշխատանքի, հատուցում նրա կրած վնասները.
7) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ այլ միջոցներ:
Եվգենյա Համբարձումյան