Հերթական անգամ հետաձգվեց կաշառք վերցնելու համար մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի և մյուսների գործով դատական նիստը:
Գործը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Նիստին ներկա չէր պաշտպաններից Մերի Ալավերդյանը, որը դատարանին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր նիստին չներկայանալու մասին: Դատարանը հայտնեց նաև, որ պաշտպանը նախորդ նիստին ներկա է եղել, նույնիսկ բոլորի հետ համաձայնեցվել է այսօրվա նիստի օրը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 5-ին:
Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, իր աշխատասենյակներում ընդունել է իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին, ենթադրվում է, որ պաշտոնյան նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:
Մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ աշխատակիցների։
Ժաննա Հովհաննիսյանը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արմեն Սողոյանին վերջինիս աշխատասենյակում ենթադրվում է, որ որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ:
Արամ Պետրոսյանը՝ Բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետը, ենթադրվում է, որ Սողոյանին կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Արոնա Սիմոնյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:
Զորիկ Մկրտչյան զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք Արմեն Սողոյանին է տվել 40.000 և 100.000 ՀՀ դրամ:
Երեմ Մարգարյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Լիլիա Մանուցյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արմեն Ավետյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը և ենթադրվում է, որ նա որպես կաշառք Արմեն Սողոյանին տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ցիալա Խուդինյանի զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Ժիրայր Պետրոսյանը եղել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Սողոյնաին ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արշավիր Հմայակյանը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ալլա Թովմասյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Շողիկ Ավետիսյանը զբաղեցրել է Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետի պաշտոնը՝ իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ․ ենթադրվում է, որ նա, իրենց հատկացված աշխատասենյակում Արմեն Սողոյանի հետ մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք են ստացել, ընդհանուր առմամբ 265.000 ՀՀ դրամ:
Հաջորդ նիստը նշանակվել հունվարի 22-ին, ժամը 12։00-ին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նելլի Թառփոշյան