«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություններից հետո անմիջապես կկազմակերպվի իմ երդման արարողությունը, որից հետո ես կստանձնեմ Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ներկայիս ԱԺ պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ այժմ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը արդեն իսկ թափուր է․
«Չեմ բացառում, որ այդ ընտրությունները կլինեն ավելի շուտ, քան իմ ընտրությունները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի 70 տարին լրանում է մարտի 23-ին: Ընտրություններից հետո էլ տեղի կունենա դրանից հետո 1 ամսվա ընթացքում: Ես իմ իրավաբանական գործունեությունը սկսել եմ Սահմանադարկան դատարանում, 1996 թվականին: Ես որպես իրավաբան առաջինը աշատել եմ Սահմանադրական դատարանում: Ես համապատասխանում եմ Սահմանադրական դատարանի դատավորին առաջադրվող պահանջներին:
Ես շատ բարձր եմ գնահատում մեր Սահմանադրական դատարանի որոշումները: Նրանք կանխորոշել են մեր մի շարք ոլորտների քաղաքական ուղղվածությունը: Եվ եթե ես ընտրվեմ Սահմանադրական դատարանի դատավոր, ապա շարունակելու մեր այդ ավանդույթները»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից: Դատարանի անդամները պաշոնավարում եմ մինչև 70 տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններով նրանք պաշտոնավարում են միչև 65 տարին լրանալը: Օրենքով, եթե որևէ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա իր վարույթում ունի որևէ գործ, ապա նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավել, քան 6 ամիս: Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի 70 տարին լրացել է 2017 թվականի հոկտեմբերի 15-ին: Հրայր Թովմասյանը այս պաշտոնում առաջադրվել է փետրվարին 12-ին:
Եվգենյա Համբարձումյան