Դատարանը հարկադրական բուժում է կիրառել 8 տարեկան երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած անձի համար

Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված և ապացուցված է համարել Վահե Ղ.-ի կողմից Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (անառակաբարո գործողություններ 21 տարին լրացած անձի կողմից՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարքն անմեղսունակ վիճակում կատարելու փաստը։

Նկատի ունենալով, որ ներկայումս Վահե Ղ.-ն շարունակում է գտնվել անմեղսունակության վիճակում, նա ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է հարկադրական բուժում` հատուկ հսկողության հոգեբուժական հիվանդանոցի պայմաններում։

Նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Վահե Ղ.-ն իր` գյուղում գտնվող տանը բնակվել է միայնակ։ Նրա եղբայրներից Արշակ Ղ.-ն վաղուց բնակության մեկնել է ՌԴ, մյուս եղբայրը` Արտեմ Ղ.-ն, բնակվել է նույն գյուղում, սակայն իրար հետ շփում չեն ունեցել, որևէ առնչություն չի եղել նրանց միջև, իսկ ավագ եղբայրը` Կարեն Ղ.-ն, Արցախյան պատերազմի ժամանակ մեկնել է ԼՂՀ և 1992 թվականից մշտական բնակություն է հաստատել Շուշի քաղաքում։

Վեց տարեկան հասակում Ղ.-ն ենթարկվել է ավտովթարի, որի հետևանքով լուրջ վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Նշված դեպքից հետո, նրա մոտ նկատվել է նյարդային խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի են խորացել և նա դարձել է դյուրագրգիռ և դյուրաբորբոք։

Վահե Ղ.-ն ժամկետային ծառայության է մեկնել ՌԴ Մուրմանսկ քաղաք, սակայն` հիվանդության պատճառով, 6 ամիս անց զորացրվել է և վերադարձել Հայաստան։ Վերադառնալուց որոշ ժամանակ անց` 1990թ. նա ամուսնացել է ազգությամբ ռուս կնոջ հետ, նրանք միասին բնակվել են Ղ.-ի` գյուղում գտնվող տանը։

Համատեղ կյանքում ունեցել են 2 երեխաներ` մեկ տղա և մեկ աղջիկ։ Վահե Ղ.-ն բնավորության պատճառով, տարբեր կենցաղային հարցերի շուրջ նրանք հաճախ վիճաբանել են, ինչի պատճառով ամուսնանալուց կարճ ժամանակ անց` ամուսնալուծվել են, կինը վերցրել է երեխաներին իր խնամքին և մեկնել ՌԴ։

Ամուսնալուծությունից հետո նա  կապ չի ունեցել իր երեխաների հետ, ինչը էլ ավելի է բարդացրել նրա հոգեկան վիճակը։ Ամուսնալուծությունից հետո Վահե Ղ.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել ազգությամբ եզդի Մարինայի հետ, որի մյուս տվյալները հնարավոր չի եղել պարզել։ 1-2 տարի միասին բնակվելուց հետո, նա ևս վիճաբանել է Վահե Ղ.-ի հետ և հեռացել գյուղից։ Իր երեխաներին տեսնելուց զրկված լինելու պատճառով, նա ստիպված սիրել և ծնողական ապրումներ է ունեցել այլ երեխաների հետ։ Վահե Ղ.-ն առավել հաճախ շփվել է իր անմիջական հարևանությամբ բնակվող Ստեփանյանների ընտանիքի երեխաների հետ, ովքեր նրա հրավերով բազմիցս գնացել են նրա տուն, զբաղվել տարբեր մանկական խաղերով, որի ընթացքում  նրանց հյուրասիրել է կոնֆետներ և քաղցրավենիք։ Սակայն, չնայած երեխաների հանդեպ ունեցած սիրուն` Վահեն 2016 թվականի հուլիս ամսվա կեսերին, չպարզված օրը, նույն գյուղի անչափահաս բնակիչ,
12 տարին չլրացած, 2008թ. ծնված Գագիկ Ս.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն, այն է` սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ լկտի զրույց է վարել վերջինիս հետ, ձայնագրել և տեսանկարահանել է իրենց խոսակցությունը , որը հետագայում ներկայացրել է քննությանը, ինչն, ըստ նրա` կրել է դաստիարակչական բնույթ։

2016 թվականի օգոստոսի 23-ին մեղադրյալ Վահե Ղ.-ի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի եզրակացության. «Վահե Ղ.-ն` տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, պարաֆրես էտապ» հոգեկան հիվանդությամբ։

Իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արաքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից։ Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորթյունը և ղեկավարել դրանք։ Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Վահե Ղ.-ին հարկ է ճանաչել անմեղսունակ»։

Նախաքննության ընթացքում Վահե Ղ.-ն հայտնել է , որ ինքն է ձայնագրել Գ.Ս.-ին, քանի որ նա իր հետ ինտիմ հարցերի շուրջ զրույց է ունեցել, մասնավորապես իր քույրեր Տաթևիկի, Սառայի և Անուշի հետ ինչ-որ անձի կողմից սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ ։ Սակայն ինքը հասկանում և գիտակցում է, որ իր արածը անբարաոյականություն է, ինչի համար զղջում է և ներողամտություն հայցում։ Այդ ամենն ինքն արել է երեխաներին դաստիարակելու նպատակով։

Նյութում բոլոր անունները փոխված են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել