Արդարադատության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման պայքարում մեծ խնդիրն է ազդարարների հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Այն անձինք, որոնք տեղեկություն ունեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, չեն հայտնում, որովհետև երաշխավորված չեն նրանց պաշտպանության մեխանիզմները: Մշակվել է օրենսդրական համապատասխան փաթեթ, որն արդեն իսկ ներկայացվել է կառավարության հաստատմանը»,-նշեց Քրմոյանը:
Թե ի՞նչ համակարգ կներդրվի՝ դիտեք տեսանյութում: