Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոկայանատեղի տուրքը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով:
Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով`
1) յուրաքանչյուր 1 ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր 1 օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.
3) 1 շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.
4) 1 ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.
5) 1 տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:
Իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնությունից օգտվում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների և շտապ օգնության ավտոտրանսպորտային միջոցները` առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները միացրած լինելու դեպքում: