«Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը արժանացավ «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած հակակոռուպցիոն միջազգային օրվա միջոցառման ժամանակ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը արժանացավ «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին:
Նրան այս մրցանակը տրվեց Հայաստանում կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու և պարբերաբար լուսաբանելու համար:
Մրցանակը սահմանվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից:
Տեխնիկական խնդիրների ելնելով՝ Նելլի Գրիգորյանը չկարողացավ մասնակցել մրցանակաբաշխությունը, սակայն այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախագահ Կարեն Զադոյանը նրան շնորհեց մրցանակը:
«Այս մրցանակը բավականին կարևոր է ոչ միայն լրագրողների, այլ հասարակության համար: Մենք նպատակ ունենք հակակոռուպցիոն լուսաբանումները բերել առավել մասնագիտացված դաշտ՝ փորձելով այնպես անել, որ լրագրողները ինքնուրույն նախաձեռնեն ու լուսաբանեն տարբեր իրադարձություններ այս ոլորտում»,- մրցանակը Նելլին շնորհելուց հետո ասաց Կարեն Զադոյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել