ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստը սկսեց կարևոր հանձնարարականներ անելով: Այդ հանձնարարականների մի բլոկը վերաբերում էր ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտին և հակակոռուպցիոն պայքարի ոլորտին:
Վարչապետն ասաց, որ պետք է հստակ մեխանիզմներ ներդնել և հասնել ապօրինի հարստացման քրեականացմանը, այն դեպքերում երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա եկամուտները: Ըստ վարչապետի` այս պաշտոնյաներիը պետք է ներթակվեն քրեական պատասխանատվության:
«Արդարադատության նախարարին հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը, խոսքը ապօրինի հարստացման քրեականացման նախագծի մասին է»:
Բացի այդ վարչապետը շեշտեց, որ կեղծ փոխառություններն ու նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով ու գործընթացը ներկայումս սկզբունքորեն ավերահսկելի է. «Հանձնարարում եմ ԱՆ-ին ԿԲ-ի հետ համատեղ երկու շաբաթում կառավարությանը ներակայցնել կանխիկ գործառնույթների սահմանափակման նախագիծ»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը:
Երրորդ հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մարմնի ընդլայմանը: Վարչապետը գտնում է, որ այդ ընդլայնումը պետք է լինի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա. «Անհրաժեշտ է ընդլայնել էթիկայի հանձնաժողովի գործառույթը` սահմանելով կրթական ու կանխարգելիչ գործառույթները»,- բացի այդ` Կարեն Կարապետյանը հանձնարարեց, որ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտող իրավապահ մարմինները հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատեն` իրենց գործառույները դարնձնելով հնարավորինս հաշվետվողական. «Այդ մարմինները պետք է յուրաքանչյուր տարի հանրային հաշվետվություն ներկայացնեն»:
Վերջում նա նախարարության հանձնարարեց այս ուղղությամբ մեկ ամիս աշխատել ու համապատասխան օրենսդրական նախագիծ ներկայացնել:
Չորրորդ, ըստ վարչապետի, անհրաժեշտ է անդրադառնալ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընլայմանը. «Ներկայումս պաշտոնատար անձանց մի ստվար հատված ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձիք, որոնք այս ցանկում ընդգրկված չլինելով կոռուպցիոն ռիսկեր ունեցող տեսանկյունից ոլորտներում են: Հանձնարարում եմ երեք շաբաթում կառավարություն ներկայացնել առաջարկություն շրջանակը ընդլայնելու վերաբերյալ»:
Հինգերորդ հանձնարարականը վերաբերում էր ազդարարների ինստիտուտին:
Շեշտենք, որ այս բոլոր գաղափարները կառավարության է ներկայացրել և դրանց վերաբերյալ միջազգային փորձը ուսումնասիրել Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Իրավաբան.net