Արփինե Հովհաննիսյանը` Վենետիկի հանձնաժողովի արտահայտած կարծիքի մասին

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների համար այս պրոցեսում գերխնդիրը ընտրական գործընթացի շուրջ իշխանություն-ընդդիմություն և քաղհասարկություն կոնսենսուսի ապահովումն է, ուստի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ըմբռնումով է մոտենում այդ նպատակին հասնելու յուրաքանչյուր ճանապարհ: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալվ հոկտեմբերի 13-ին Վենետիկում տեղի ունեցած «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստի արդյունքներին, որին նա նույնպես մասնակցել էր:

Նախարարը ներկայացրել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած իրադարձությունները` շեշտը դնելով ընտրական ցուցակների հրապարակման և տեխնիկական սարքերի ներդրման հարցին: Թեև ընդհանուր կենսենսունս ձևավորվել էր այս ուղղությամբ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն` Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններով նախատեսված պայմանները հնարավոր չի եղել ապահովել:

Նախարարի խոսքերով` համապատասխան ընկերությունը մինչև նշանակված ժամկետը` սեպտեմբերի 1-ը չի կարողացել հասցնել սարքավորումները, թեև ֆինանսավորում եղել է:

Այդուհանդերձ միջազային կազմակերպությունները ըմբռնումով են մոտեցել այս հանգանքին: Նախարարի խոսքերով` խնդիրները չեն ծագել իշխանության, ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության պատճառով, բարդություններ առաջացել են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ մատակարարող կազմակերպությունը չի հասցնում համապատասխան ժամկետում տրամադրել 10 մատով ընտրողի նույնականացման սարքավորում. «Չնայած  կառավարությունը կարողացել էր գտնել համապատասխան գումարը, սակայն որևէ կազմակերպություն ի վիճակի չի եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ապահովել, ուստի Ընտրական օրենսգրքի համապատասխան  փոփոխությունները չեղարկվել են»,- եզրափակեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել