Գյումրու 34/8 ընտրատեղամասում, որը գտնվում է Ֆոտոն վարժարանում, քվեատուփի կապարակնիքը կոտրված է։ Այս մասին տեղեկանում ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլի ֆեյսբուքյան էջից, ըստ աղբյուրի` ԸԸՀ-ից եկել են և նորից կնքել քվեատուփը։
34/14 տեղամասում էլ Բալասանյան դաշինքի վստահված անձը հանձնաժողովի անդամների համար քաղցրավենիքով և խմորեղենով հյուրասիրություն է կազմակերպել։
34/14 տեղամասի հանձնաժողովի նախագահն էլ պնդում է, որ հանձնաժողովներից մեկը ներկա-բացակա են անում ընտրողներին:
16:00 դրությամբ 127 ընտրախախտում է արձանագրել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը։
Իրավաբան.net