Սևանում ընտրակաշառք է բաժանվում. Սևանի քաղաքապետի թեկնածու

Ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսուքյան էջում գրել է.

Սևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը որոշ լրատվամիջոցների հայտարարել է, թե մրցակցի թիմը Սևանում ընտրակաշառք է բաժանում, և իր թիմի ներկայացուցիչները տեսագրել են այդ դեպքերը:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ռ. Ղուկասյանին առաջարկել են ոստիկանությունում հաղորդում տալ իր հայտարարության վերաբերյալ, բայց նա հրաժարվել է և հայտարարել, թե պատրաստվում է հաղորդում տալ այն ժամանակ, երբ իր կողմից ձեռք բերվող նյութերը կունենան ամբողջական տեսք:
Հանգամանքները պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել