Բրազիլացի դատավորը պահանջում է փողերի լվացման և կոռուպցիայի մեղադրանքով պատասխանատվության ենթարկել նախկին նախագահին

Ինչպես գրում է Washington post-ը, երեքշաբթի օրը բրազիլացի դատավորը վճիռ է կայացրել այն մասին, որ նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պետք է պատասխանատվության ենթարկվի փողերի լվացման և կոռուպցիայի մեղադրանքով։

Դատավոր՝ Սերջիո Մորոն ասել է, որ Դա Սիլվայի դեմ դատական գործընթաց սկսելու համար բավարար ապացույցներ կան և հավելել, որ նրա կինը և 6 այլ անձիք կապված են են երկրի խոշորագույն պետական նավթային ընկերության, Petrobras-ի հետ կապված լայնամաշտաբ կոռուպցիայի հետ։

Դատախազները Սիլվային անվանում են Petrobras-ի կաշառակերության սկանդալի «գերագույն հրամանատար»։ Նրանք պնդում են, որ միլիարդավոր դոլարների կաշառք է վճարվել ընկերության պայմանագրերի համար։

Դատավորի որոշումը սպասելի էր այն բանից հետո, երբ անցած շաբաթ դատախազները Սիլվայի դեմ մեղադրանք առաջադրեցին ։

Երեքշաբթի օրը Սիլվան այդ մեղադրանքները անվանեց «խեղկատակություն, մեծ սուտ և հիանալի թատերական ներկայացում»։

Մորոն բացատրելով իր որոշումը ասել է, որ Սիլվան և մյուսները մեծ եկամուտներ են ունեցել Սան Պաուլո նահանգի՝ Գուարաժա քաղաքի ափամերձ բնակարանի վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց։ Վերանորոգման աշխատանքները կատարել է OAS շինարարական ընկերությունը, որը Petrobras-ի փողերի լվացման սխեմայում ներգրավված ընկերություններից է։

Մորոն ասել է, որ դատախազների վստահ են, որ նախկին նախագահը 1․15 միլիոն դոլարի կաշառք է ստացել OAS շինարարական ընկերությունը՝ նավթավերամշակման պայմանագրեր ստանալու դիմաց։

«Փաստերը և ապացույցները բավարար են որպեսզի ես ընդունեմ նրա դեմ առաջադրված մեղադրանքը», ասելով նա փասթաթղթերը ուղարկել է զանգվածային լրատվական միջոցներին։ «Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտոնություններ է ստացել OAS խմբից։ Ըստ մեղադրանքի նա տեղյակ է եղել, որ դրանք գոյացել են Petrobras-ի հետ կապված փողերի լվացման հանցավոր սխեմայի հետ։ Դատավորը Սիլվային և մյուս ամբաստանյալներին է 10 օր ժամանակ է տրամադրել՝ իրենց շահերը դատարանում ներկայացնելու համար։

Սիլվան, ով նախագահել է 2003-2010 թվականներին, և նրա անվան հետ է կապված նաև այսպես կոչված Car Wash հետաքննությունը։ Սակայն անցած շաբաթ, դատախազները առաջ քաշեցին ավելի քան մեկ տասնամյակ վաղեմություն ունեցող ենթադրելի կաշառքի գործով մեղադրանքը։ Բրազիլիայի մետաղի արդյունաբերության և բանկային ոլորտի միությունների You Tube-ի խողովակով տարածված հաղորդագրության մեջ Սիլվան քննիչներին մեղադրում է դատական գործում այլ կասկածյալներ ներգրավվելու համար, որի նպատակը գործը ավելի բարդացնելն է։ բացի այդ ներգրավվածներից շատերը համաձայնել են համագործակցել և դատախազների հետ գոչծարքի մեջ են մտել պատժաչափը նվազեցնելու պայմանով։

«Իմ խիղճը մաքուր է, եթե դուք ունեք որևէ ապացույց իմ դեմ- Ես պատրաստ եմ մասնակցել դատավարությանը ինչպես Բրազիլիայի ցանկացած այլ քաղաքացի», ասել է Սիլվան։ Նա նաև ասել է, որ դատախազները փորձում են խանգարել քաղաքականությանը վերադառնալու իր հնարավորություններին։ Եվ խնայած այն հանգամանքին, որ վերջին տարիների կոռուպցիոն սկանդալների պատճառով իր Աշխատավորական կուսակցությունը շատ աջակիցներ է կորցրել, սակայն Սիլվան շարունակում է ժողովրդականություն վայելել և 2018 թվականի նախագահական մրցավազքի հավանական թեկնածու է հանդիսանում։

Իրավապաշտպաններ՝ Կրիշտիանու Զանին Մարտինսը և Ռոբերտո Տեկսեյրան հայտարարության մեջ ասել են, որ Սիլվանի դեմ մեղադրանքները և ապացույցներ թերի են։ Նրանք մեղադրել են դատավորին, ով կողմնակալության մեջ և հույս ունեն, որ Գերագույն Դատարանը կընդունի իրենց դատավոր Մորոյի դեմ բացարկի միջնորդությունը։

Petrobras-ի հետաքննությունը սկսվել է ավելի քան 2 տարի առաջ է, որի հետևանքով տասնյակ ձերբակալություններ են եղել գործարարների և բարձրաստիճան քաղաքական գործիչների շրջանակներում։ Սակայն ըստ վերլուծաբանների դատավորի երեքշաբթի օրվա որոշումը, դատական գործը նոր մակարդակի վրա է դնում։

Սան Պաուլո Հայրապետական կաթոլիկ համալսարանի՝ քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ռաֆայել դե Պաուլա Ագիար Առոջոն, ասել է, «Մորոն ցույց է տվել, որ հետաքննությունը կավարտվի միայն այն ժամանակ երբ Լուլան կհայտնվի ճաղերի ետևում»։

Պատրաստեց Թամարա Մինասյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել