Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` 1 տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Իրավաբան.net