Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների և (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Օրենքով նախատեսված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել 3 ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: