Ինչպե՞ս վերականգնել կամ փոխել վարորդական վկայականը

Վարորդական վկայականի ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է վարորդական իրավունքի վկայակնով և անձնագրով դիմել ՃՈ ՀՔԲ, ներկայացնել նաև նկար, այնուհետև 1 օրվա ընթացքում ստանալ նոր վարորդական վկայականը:

ԽՍՀՄ-ի ժամանակ տրված կամ ժամկետի նշում չունեցող վարորդական իրավունքի վկայականները փոխվում են առանց որակավորման քննություններ հանձնելու

Կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար պետք է վճարել 12.000 դրամ և նկարվել: Դրանից հետո անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 օր ժամանակով:Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում փաստաթղթերը քննական մարմին ներկայացնելու օրվանից 15 օր անց նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական:

Մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը տրված վարորդական վկայականների կամ այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ:

Այլ պետություններում ստացած վարորդական վկայականը փոխանակվում կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել