Apple-ը 13 միլիարդ եվրո հարկ կվճարի

Ըստ Եվրոպական հանձնաժողովի կայացրած վճռի՝ Apple ընկերությանը կպարտադրվի 13 միլիարդ եվրո չվճարված հարկ վճարել Իռլանդիայի կառավարությանը՝ պետության կողմից անօրինական հարկային առավելություններ ստանալու պատճառով: Փոխանցում է The Telegraph-ը.

Հանձնաժողովը նշել է, որ Apple ընկերության և Իռալանդիայի միջև կնքված հարկային պայմանագիրը հակասում է մրցակցության օրենքներին, քանի որ ըստ պայմանագրի ընկերությունը ընամենը 0.005 տոկոս հարկ է վճարել Եվրոպայում ստացած շահույթից 2003-ից – 2014թթ ընթացքում, նույնիսկ երբ Apple-ը դարձել է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը:

Եվրամիությունը ընկերության նկատմամաբ հետաքննությունը սկսել էր 2 տարի առաջ՝ նպատակ ունենալով վերջ դնել ամերիկացի գործարարների կողմից հարկերի վճարումից խուսափելու երևույթին:

Apple-ի կողմից վճարվելիք ամբողջական գումարը կախված կլինի նրանից, թե ինչպես կկիրառվի վճիռը: Այլ երկրները կամ ԱՄՆ-ն կարող են հարկադրել ընկերությանը նույնպես լրացուցիչ հարկեր վճարել, որի հետևանքով կնվազի պետությանն ունեցած պարտքը:

«Այս որոշման ուղերձը շատ պարզ է. Եվրամիության անդամ պետությունները իրավունք չունեն որոշ ընկերությունների անարդար հարկային առավելություններ տալ՝ անկախ այն հանգամանքից նրանք Եվրոպական թե արտասահմանյան այլ ընկերություններ են, խոշոր են թե փոքր: Սա տուգանք չէ, այլ պարզապես չվճարված հարկ է, որը պետք է վճարվի»,_ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Եվրոպական մրցակցության հարցերով հանձնակատար Մարգարեթ Վեսթագերը:

Վճիռը, որը հավանաբար կբողոքարկվի և Apple-ի և Իռլանդիայի կառավարության կողմից, նաև դժգոհություն կառաջացնի Վաշինգթոնում, որը պնդում է, որ Բրյուսելը անարդացիորեն թիրախավորել է ամերիկյան կազմակերպությունները:

Վերջին 12 ամիսների ընթացքում Apple-ը 47.8 միլիարդ դոլար եկամուտ է ստացել, ուստի նախատեսված հարկը կազմում է ընկերության՝ ընդամենը 100 օրվա ընթացքում ստացած եկամուտը: Այն նաև արտասահմանյան այլ երկրներում ստացած 215 միլիարդ դոլար եկամտի 7 տոկոսն է միայն կազմում:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել