Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում շենքերից մեկի պատուհանից ներս նետված նռնակի պալթյունից 8-ամյա տղա է զոհվել տեղեկացնում է ԲԲՑ-ն։
Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքից Շվեդիայում բնակվող ազգականներին այցելության եկած Յուսուֆ Վարսամը հարձակման ժամանակ հյուրասենյակում քնած էր:
Ոստիկանության վարկածի համաձայն այդ հարձակումը հնարավոր է հանցագործ խմբավորումների միջև առկա թշնամանքի հետևանք լինել։
Ըստ ոստիկանության, նախորդ տարի այդ տարածքում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող անձը գանցված էր այդ հասցեում։
«Պետք է պարզենք թե արդյո՞ք այդ սպանությունը դեպքի շարժառիթ է հանդիսացել, թե՞ ոչ։ Հնարավոր Է, որ դա այդպես է», – ասել է ոստիկանության մամուլի խոսնակ Թոմաս Ֆուքսբորգը։
Պայթյունի ժամանակ առնվազն հինգ երեխա և մի քանի մեծահասակներ են եղել սենյակում։
Վարսամը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Պրն Ֆուքսբորգը տեղեկացրել է, որ զոհավծ երեխան տվյալ հասցեում գարանված ընտանիքի անդամ չէր։
Տղայի մայրը, քույրը և եղբայրը հարձակման ամանակ նույն սենյակում են եղել, սակայն միայն աննշան վնասվածքներ են ստացել, հայտնել է ընտանիքի բարեկամներից մեկը։
Պատրաստեց Ժենյա Տեր-Վարդանյանը