Բրյուսելում մաչետեյով զինված կինը երեք մարդու է վիրավորել․ ոստիկանները ստիպված կրակ են բաց արել

Ինչպես հայտնում է Dailymail.co.uk-ը, մաչետեով զինված կինը հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա, երբ վերջիններս իջնում էին ավտոբուսից։ Հարձակման ենթարկվածներից մեկը վիրավրվել է մեջքից, իսկ մյուսը որովայնից։

Դրանից հետո հարձակվողը թագնվել է մոտակա պատկերասրահում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քնաի զգուշացումից հետո ստիպված են եղել կրակ բաց անել, որի արդյունքում կինը վիրավորվել է ձեռքից։ Դրանից հետո ոստիկաններին հաջողվել է նրան ձերբակալել։

Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, մեկը՝ լուրջ, իսկ մյուսը՝ թեթև վնասվածքներով:

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ըստ ոստիկանների վարկածի միջադեպը ահաբեկչություն կամ քաղաքական ենթատեքստ չունի, իսկ հարձակվողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։

Քաղաքապետ Արման դը Դեկերը հայտնել է տեղական լրատվամիջոցներին, «Երբ ոստիկանությունը ժամանել է, տվյալ անձը դանակով մի տարեց տիկնոջ է սպառնացել: Ոստիկանությունը կարգադրել է դանակը վայր դնել սակայն կինը չի ենթարկվել և ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ձեռքին»։

Պատրաստեց՝ Ժենյա Տեր-Վարդանյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել