Մայքլ Մաք-Քեննան, ցանկանում էր բանտարկվել և այդ պատճառող կոտրել էր դատարանի և Նոթթինգհեմշայրի արխիվի շենքի պատուհաններըը, այսպիսով հասավ իր նպատակին:
Մաք-Քքեննան դատապարտվել է ութ շաբաթվա ազատազրկման` խոստովանելով, որ ուրբաթ օրը Վիլֆորդ փողոցում կոտրել է Նոթինգհեմի ընտանեկան հարցերով դատարանի և արխիվի շենքի պատուհանը, տեղեկացնում է nottinghampost-ը:
ՆոթթինգHեմի ընդհանուր իրավասության դատարանը նախապես տեղյակ էր, որ անցած շաբաթ 22-ամյա երիտասարդին համայնքային երկու օրդերներ էին ուղարկվել, բայց նա այնքան է ցանկացել ազատազրկման դատապարտվել, որ նախքան իրեն ձերբակալել պահանջելու նպատակով Նոթինգհեմի Բրիջվել ոստիկանության բաժանմունք ներկայանալը կոտրել է դատարանի շենքի պատուհանը:
Մաք-Քքեննան, ով անցած տարի դանակ պահելու համար 2 տարվա ազատարկման էր դատապարտվել Նոթթինգհեմի Քրաուն դատարանում, և ում դեմ 9 մեղարդրանք է առաջադրված եղել վերջինիս գործած 19 հանցագործությունների համար, նշել է, որ բանտում իր համար կյանքն ավելի լավ է անցնում:
Շաբաթ օրը դատավորներին ներկայանալուց և նրանց իր կատարած նախորդ հանացագործությունների մասին նոր մանրամասներ հաղորդելուց հետո նա ազատ էր արձակվել:
Մաք-ՔեննաՆ ութ շաբաթվա ազատազրկման է դատապարտվել։ Նրան նաև 100 £ փոխհատուցման գումար վճաչելու օրդեր է ներկայացվել:
Պատրաստեց՝ Հռիփսիմե Բաղդասարյանը