Ահաբեկչություն: Twitter-ը կասեցրել է 235,000 հաշիվների գործունեություն վերջին վեց ամիսների ընթացքում:

Twitter Սոցիալական ցանցը սկսած 2016 թ. փետրվարի կեսերից կասեցրել է 235,000 հաշիվների գործունեությունը: Իսկ 2015 թ.-ից սկսած ընդհանուր առմամբ արդեն թվով 360,000 հաշիվներ ահաբեկչական բովանդակություն ունենալու պատճառով փակվել են, տեղեկացնում է https://www.france24.com/fr/ – ը:

Հաշիվների «զտումը» շարունակվում է: Ահաբեկչություն խթանող հրապարակումների դեմ պայքարի արդյունքում, Թվիթեր ամերիկյան սոցիալական ցանցը օգոստոսի 18-ին հայտարարել է, որ 2016 թ.-ի վերջին 6 ամիսների ընթացքում դադարեցրել է 235.000 հաշիվների գործունեությունը:

Ըստ ամերիկյան սոցիալական կայքի օգտագործման կանոնների, արգելվում է բռնություն պարունակող սպառնալիքներ եւ ահաբեկչություն խթանող գործունեությունը: Փետրվարին, Թվիթերը հայտնել էր իր պատրաստակամությունը անտարբեր չմնալ կառավարությունների խնդրանքներին և ջանքեր ներդնել սոցիալական ցանցերում ջիհադական քարոզչությունը զսպելու համար:

Հինգշաբթի օրը, Թվիթերը, իր պաշտոնական բլոգում հաղորդագրություն է տարածել.

«Ահաբեկչություն խթանող հաշիվների ամենօրյա դադարեցումները համեմատած նախորդ տարվա հետ ավելացվել են 80%-ով: Իսկ վերջին ամսիներին դրանց թիվը կրկնապատկվել է:

Թվիթերը նաև հայտարարել է, որ բարելավել են իրենց գործունեությունը հաշիվների վերահսկման առումով և գնալով ավելի արագ կհայտնաբերվեն ահաբեկչական բովանդակություն ունեցող հաշիվները, ինչի հետևանքով նվազում է մի շարք ներգրավված հետևորդների թիվը: Իսկ կասկածի տակ գտնվող հաշվետերերի համար կրկին Թվիթեր սոցիալակն ցանց վերադառնալը ավելի կդժվարանա։

Պատրաստեց՝ Նարե Չոբանյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել