Դեռահասը պնդում է, որ Քլիֆտոնի ավազակախմբի անդամներից մեկը խաբել է, իրեն հարձակման մասնակիցը դարձնելով երկու գլխարկավոր անձանց հետ, ովքեր զինված էին կեղծ հրազենով և մուրճով, տեղեկացնում է Nottinghampost-ը:
«Կողոպուտի ժամանակ 17-ամյա տղան մնացել է փախուստի համար նախատեսված մեքենայի մոտ և դատարանը նրան մեղադրում է հանցագործությանը մասնակցելու մեջ` որպես վարորդ կամ տարածքը հսկող», նշում են Նոթինգհեմ Քրաուն դատարանի երդվյալ ատենակալները: Դեռահասը, ով հիպերկինետիկ խանգարում և ուշադրության դեֆիցիտ հիվանդության դեմ դեղեր է ընդունում, նշում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ կողոպուտի մեջ կասկածվողը իրենից հին շորեր է խնդրել` ասելով, որ դրանք հարկավոր են մոտոցիկլետ վարելու համար: Երբ դեռահասը նշել է, որ ինքը գնում է ընկերուհու հետ հանդիպման, կողոպտիչը խլել է վերջինիս գումարն ու բջջային հեռախոսը: Այնուհետև նրան ցույց է տվել ատրճանակը` ասելով, որ ինքը կատակ չի անում:
Փետրվարի 25-ի երեկոյան ժամը 7-ն էր, երբ նա նստեց Դանգաննոն փողոցում, Քոստքաթեր մինիմարքեթի մոտ կայանված մեքենան, որի մեջ երկու մարդ կար: Վերջին երկուսը դուրս եկան մեքենայից` ասելով, որ շուտ կվերադառնան: նոթթինգեմցի դեռահասը, ով այնքան փոքր է, որ հարկ չենք համարում անունը նշել, պատմում է դատարանին. «Ես տեսել եմ ատրճանակը, իսկ խանութն էլ անկյունում է”:
«Հետո նրանք բղավեցին, որ գործի դնեմ շարժիչը, ես բարձրացրի նստատեղը, և նրանք արագ նստեցին մեքենան”»: Նա ասաց, որ չափազանց վախեցած էր, որ կարողանար լքել մեքենան մինչ կողոպուտը: Անդրադառնալով ենթադրյալ ավազակախմբի անդամին` նա նշեց, որ վերջինս կապերի մեջ է այնպիսի մարդկանց հետ, որոնցից ցանկալի է հեռու մնալ: Երբ պատասխանում էր իր պաշտպան Ռագլան Աշտոնի հարցին, նա խոսեց իր ուշադրության դեֆիցիտ սինդրոմի հիվանդության մասին և պատմեց դատարանին, որ ինքը հաճախ խճճվում է և այնքան էլ չի կարողանում կենտրոնանալ:
Պատրաստեց՝ Հռիփսիմե Բաղդասարյանը