Որդեգրված երեխայի համար կարող է պահպանվել նրա անունը, հայրանունը և ազգանունը։
Որդեգրված երեխայի հայրանունը որոշվում է որդեգրողի անունով, եթե որդեգրողը տղամարդ է, իսկ երեխան կնոջ կողմից որդեգրվելիս՝ նրա կողմից որպես որդեգրված երեխայի հայր նշված անձի անունով։
Որդեգրողի խնդրանքով որդեգրված երեխային տրվում է որդեգրողի ազգանունը, ինչպես նաև նրա նշած անունը։
Եթե որդեգրող ամուսինների ազգանունները տարբեր են, որդեգրող ամուսինների համաձայնությամբ որդեգրված երեխային տրվում է նրանցից մեկի ազգանունը։
Ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր (մոր) ազգանունը, անունը և հայրանունը ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են այդ անձի (որդեգրողի) ցուցումով։
Նշենք, որ10 տարին լրացած որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխում կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, բացի ընտանեկան օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից։
Ավելացնենք, որ որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման մասին նշվում է նրա որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։