Լուրջ խարդախությունների դեմ պայքարի գրասենյակը Airbus-ում առկա կոռուպցիայի հետաքննություն է սկսել

Ինչպես տեղեկացնում է BBC-ն Մեծ Բրիտանիայում խարդախությունների դեմ պայքարի գրասենյակը (SFO) հետաքննություն սկսել է Airbus-ի քաղաքացիական ավիացիայի բիզնեսում «խարդախության, կաշառակերության և կոռուպցիայի» առկայության մասին պնդումների հիման վրա:

Պնդումները վերաբերում են երրորդ կողմի խորհրդատուներին առնչվող խախտումներին:

Ֆրանսիայում տեղակայված ինքնաթիռ արտադրողը հայտարարել է, որ համագործակցում է հետաքննության հետ, որը սկսվել է անցյալ ամիս:

Ապրիլին Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են Airbus-ի արտահանման վարկային դիմումները:

ԼԽԳ-ին (SFO) հանձնարարվել էր ուսումնասիրել ընկերության կողմից տրամադրված իրենց արտասահմանյան գործակալների ծառայություններն առնչվող փաստաթղթերը։

Շատ երկրների կառավարություններ արտահանողներին աջակցելու նպատակով օգտագործում են արտահանման վարկեր, դրանք հաճախ ծածկելով Բրիտանական արտադրանք գնող արտասահմանյան գնորդներին առաջարկվղող վարկերի գումարներով։

Անցյալ տարի Airbus-ը արտահանման ֆինանսավորում է օգտագործել իր առաքումների 6%-ի համար:

Airbus առևտրային ինքնաթիռների հիմնական մասերը պատրաստվում են Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Մեծ Բրիտանիան սովորաբար արտահանման աջակցություն է տրամադրում Airbus-ին այդ մյուս երկու պետությունների հետ համագործակցությամբ։

Գերմանիան և Ֆրանսիան միացել են Մեծ Բրիտանիային արտահանման վարկերը դադարեցնելու նպատակով:

Պատրաստեց՝ Ժենյա Տեր-Վարդանյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել