15-ամյա աղջկան հարկադրել են ամուսնանալ իր զարմիկի հետ

Ինչպես գրում է Daily Mail-ը Բրիտանացի երիտասարդ աղջիկը պատմել է, թե ինչպես է զենքի սպառնալիքի տակ ամուսնացել իր զարմիկի հետ, որը վերջինիս սեռական բռնության է ենթարկել շուրջ երեք տարի:

Թաբասան Խանը, ում անունը փոխված է անվտանգության նկատառումներով, 15 տարեկան հասակում ապրում էր իր հորաքրոջ տանը, երբ վերջինիս ուղարկել են Պակիստան՝ հարազատների տանը արձակուրդներն անցկացնելու նպատակով: Աղջկա հայրը ազատազրկման էր դատապարտվել մորը սպանելու համար, երբ վերջինս 12 տարեկան էր, այդ պատճառով նա իր երեք եղբայրների հետ ապրում էր հորաքրոջ տանը:

Պակիստան ժամանալեուց հետո նրան զենքի սպառնալիքի տակ ստիպել են ամուսնանալ իրենից 6 տարի մեծ իր զարմիկի հետ և վերջինս նրան 3 տարի պահել է գերության մեջ:

«Ես կարծում էի, թե մեկնում եմ Պակիստան հանգստանալու նպատակով և շատ ոգևորված էի: Երկու ամիս անց ուսումնական տարին արդեն մեկնարկում էր, ես հորեղբորս հարցրեցի, թե երբ պետք է վերադառնամ, իսկ նա շարունակ պնդում էր, որ մի փոքր էլ մնամ: Չորս ամիս անց նա ատրճանակով զինված մտավ իմ սենյակ և հայտնեց, որ պետք է ամուսնանամ իմ զարմիկի հետ: Ես հրաժարվեցի, սակայն նա սպառնաց սպանել իմ եղբայրներին, եթե ես չամուսնանամ: Ես սարսափած էի, և զգում էր, որ այլընտրանք չունեմ: Ես սեռական բռնության ենթարկվեցի հարսանիքի գիշերը: Զարմիկիս իմ ընտանիքի անդամն էր համարում, և այդ ամենը շատ սխալ էր թվում: Երեք տարի շարունակ ամեն օր նա ինձ բռնաբարում էր: Ես ինձ մարմավաճառի նման էի զգում՝ բանտարկված այդ սենյակում. Ես շատ էի ամաչում»,- Sunday Express-ի հետ զրույցի ժամանակ ասել է արդեն 26-ամյա Խանը:

Ավելի ուշ Խանը բացահայտել է, որ պարտադրված ամուսնության նպատակը իր զարմիկի՝ Բրիտանիայի մուտքի վիզա ստանալն էր: Աղջկան հաջողվել է դատարանի միջոցով ամուսնալուծվել և վերադառնալ Մեծ Բրիտանիա:

Ներկայումնս նա աշխատում է դպրոցների հետ՝ պարտադրված ամուսնությունների դեմ պայքարելու նպատակով: Նա նաև կոչ է անում Բրիտանիայի կառավարությանը ավելի մեծ ջանքեր գործադրել այն երիտասարդ աղջիկներին պաշտպանելու համար, ում այլ երկրներ են ուղարկում և ստիպում ամուսանանալ:

«Մահմեդական երկրներում կինը պետք է անի այն, ինչ նրան ասվում է: Պակիստանի գյուղերում բնակվող հետամնաց մարդիկ մտածում են, որ մեզ հետ կարող են վարվել ինչպես ցանկանում են: Կնոջ կյանքը ոչ-մի արժեք չունի: Մենք պարզապես վիզա ձեռք բերելու միջոց ենք: Եթե նրանք արտերկրում բնակվող հարազատներ ունեն, հարգանք են ձեռք բերում իրենց շրջապատում»,- ասել է նա:

Ներկայումս Արտաքին և Ներքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով իրականացվում է «Ընդդեմ պարտադրված ամուսնությունների», օպերացիան, որը միայն անցյալ տարվա ընթացքում աջակցել կամ խորհրդատվություն է տրամադրել պարտադրված ամուսնության 1220 դեպքերում, որը համարժեք է օրը երեք դեպքի:

Ըստ ցուցանիշի տվյալների նմանատիպ դեպքերի 44 տոկոսը առնչվում է Պակիստանի հետ:

Ինչպես հայտնի է Բրիտանիա նախկին վարչապես Դեյվիդ Քեմերոնը խստորեն դատապարտել է նմանատիպ հանցանքները և առաջարկել է սահմանել ավելի խիստ պատիժամիջոցներ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել