Ծնողները 6-ամյա աղջկան ամուսնության նպատակով վաճառել են հոգևորականին

Աֆղանստանի հյուսիսարևմտյան նահանգում բնակվող 6-ամյա աղջկան ամուսնանալու նպատակով վաճառել են մոտ 50 տարեկան մուսուլման հոգևորականին: Ըստ ոստիկանության հաղորդման աղջկան ավելի ուշ հայտնաբերել են և տեղափոխել կանանց համար նախատեսված ապաստարան, իսկ տղամարդուն ձերբակալել են: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Միջադեպը, որին նախորդել են երիտասարդ հարսնացուների հրդեհման կամ քարերով սպանութան մի շարք հայտնի դեպքեր, ցույց է տալիս, որ երեխաների ամուսնության ցեղային սովորույթը, որը շատ հաճախ ուղեկցվում է բռնությամբ, դեռևս պահպանվում է Աֆղանստանում: Խնդիրը առկա է անգամ երկրում իրականացված հանրային իրազեկման արշավներից հետո, որի պատճառը մասամբ այն է, որ աղքատ ծնողները ունեն նման գործարքներից ստացած եկամտի կարիքը:

Ոստիկաններնն ու աղջկա ազգականները տարբեր կերպ են ներկայացրել միջադեպը: Ըստ տեղական իշխանությունների հաղորդման ձեռբակալված տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի ծնողները աղջկան իրեն են հանձնել կրոնական հիմքի վրա 2 շաբաթ առաջ, սակայն ընտանիքի անդամները պնդում են, որ երեխային առևանգել են:

Նահանգի ոստիկանապետ Մոհամադ Անդարաբին The Washington Post-ին հայտնել է, որ Սայադ Աբդուլ Քարիմ անունվ տղամարդը, երեխայի հետ ամուսնացել է վերջինիս ծնողների համաձայնությամբ՝ վկաների ներկայությամբ, իսկ աղջկա դիմաց ծնողները ստացել են սնունդ և գումար: Ավելի ուշ տղամարդը փորձել է վերադարձնել նրան, սակայն բնակիչները նրան բռնել են և տարել ոստիկանական բաժանմունք: Նա նաև նշել է, որ աղջիկը ապահով և անվնաս է, իսկ նրա հայրն ու հոգևորականը ձերբակալվել են հարցաքննության համար:

Աֆղանստանի կանաց իրավունքների պաշտպանները հայտնել են, որ անկախ պայմանավորվածության հանգամանքներից, այն հակասում է իսլամին և երկրի սահմանադրությանը: Նրանք նշել են, որ հիասթափված են, քանի որ հարսնացուների վաճառքին ու բռնությունները վերացնելուն ուղղված իրենց ջանքերը քիչ հաջողություն են ունեցել 15 տարի շարունակվող արշավի ընթացքում:

Դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ երկրում 14-ամյա հարսնացուն մահացել էր ինքահրկիզման արդյունքում: Նրա ծնողների հաղորդմամբ աղջիկան բռության ենթարկել և հետո սպանել էին ամուսնու ծողները: Անցած նոյեմբերին նահանգում բնակվող երիտասարդ հարսնացուին մեղադրել էին դավաճանության մեջ և քարկոծելով սպանել:

«Աղքատության և անապահովության պատճառով որոշ շրջաններում ծնողները շատ վաղ հասակում ամուսնացնում են իրենց աղջիկներին՝ նրանցից ազատվելու համար»,_ նշել է Աֆղանստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը: Ըստ երկրի օրենքի աղջիկների ամուսնության նվազագույն տարիքը 16-ն է, սակայն շատերը ամուսնանում են ավելի երիտասարդ տարիքում՝ զրկված լինելով կրթություն ստանալու և որոշումներ կայացնելու իրավունքից:

Կանաց նկատմամբ բռնությունները կանխելու, ինչպես նաև աղջիկներին վաճառելու և վեճերը հարթելու համար նրանց փոխանակելու դեմ ուղղված պայքարը երկրում հանդիպել է քաղաքական և մշակութային դիմադրության: Պայմանավորվածության վրա հիմնված ամուսնությունները ընդունված տարբերակ են երկրում, և սիրած տղամարդու հետ փախչելը կամ բռնարար ամուսնուց հեռանալը անպատվաբեր է համարվում ընտանիքի համար: Շատ կանայք և աղջիկներ բանտարկվել են նմանատիպ «բարոյական», հանցանքներ գործելու համար, իսկ երկրի օրենսդիրները դիմադրում են ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենքի ընդունմանը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել