Ամենատարօրինակ և զարմանալի օրենքները ամուսնության մասին

Ինչպես գրում է Parent Herald գործակալությունը ԱՄՆ-ի որոշ նահանգներում դեռևս գործում են մի շարք տարօրինակ և զարմանալի օրենքներ ամուսնության մասին, որոնք շատ դեպքերում խախտվում են անտեղյակ լինելու պատճառով:

Օրինակ Վիրջինիա նահանգում մինչև վերջերս գործում էր օրենք, որը թույլ էր տալիս աղջիկերին ամուսնանալ 12 տարեկանից սկսած: Հուլիս 1-ից ուժի մեջ մտած օրենքը ամուսնության նվազագույն տարիքը սահմանել է 18-ը, որը նպատակ ունի վերջ դնելու երեխաների ամուսնությանը: Ստորև ներկայացնում ենք մի շարք տարօրինակ օրենքներ, որոնք դեռևս ամրագրված են մի շարք նահանգների օրենսդրության մեջ:

Հարավային Կարոլինա նահանգում 16 տարեկանից բարձր տղամարդուն արգելված է գայթակղել կնոջը և անկողին մտնել նրա հետ՝ խոստանալով ամուսնանալ նրա հետ: Սակայն ապացուցման բեռն ընկած է կնոջ ուսերին, ով պետք է համոզի դատարանին, որ վերջինս գայթակղման ժամանակ իրեն «անպարկեշտ» չի պահել: Մեղավոր ճանաչվելու դեպքում տղամարդուն սպառնում է ազատազրկում՝ մեկ տարի ժամկետով:

Դելավեր նահանգի Ընտանեկան հարաբերությունների մասին ակտը հեշտացնում է ամուսնությունը չեղյալ համարելու գործընթացը՝ հատկապես երբ այն կատարվել է հաշվարկով:

Նոր Օռլեան նահանգում բախտագուշակները մեծ գումար են վաստակում, սակայն նահանգում գործող օրենքի համաձայն նրանց չի թույլատրվում պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունը:

Մոնտանա նահանգում ամուսնությունը կարող է տեղի ունենալ եթե նույնիսկ հարսնացուն կամ փեսացուն ներկա չեն արարողությանը: Զույգի իրավաբաների ներկայությամբ նրանց մտերիմ ազգականները կարող են ամուսնանալ հարսնացուի և փեսացուի անունից:

Յուտա նահանգում զարմիկներին թույլատրվում է ամուսնանալ միայն այն դեպքում, եթե վերջիններս 55 տարեկանից բարձր են, սակայն նահանգի օրենքով նրանց չի թույլատրվում երեխաներ ունենալ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել