Հնդկաստանի հարավային Չենայ քաղաքի ոստիկանությունը 3 այծ է ձերբակալել այն բանից հետո, երբ կենդանիները փչացրել են ոստիկանական նոր պարեկային մեքենան: Փոխանցում է Al Jazeera-ն՝ հղում անելով Times of India լրատվականին:
Եռյակը ոստիկանական բաժանմունք է տարվել որպես հանցանքի «քավության նոխազ» և ըստ հաղորդման «հանցախումը» բաղկացած է եղել մոտ մեկ տասնյակ այծերից, որոնք բարձրացել են մեքենայի վրա, կոտրել ապակիներն ու մաքրիչը և վնասել են մեքենայի ներկը: Ոստիկանությունը հաղորդում է, որ նախկինում նույնպես հաղորդում է ստացել այն մասին, որ այծերը փչացրել են բնակիչների մեքենաները, սակայն այն անգամ նրանք անցել են «թույլատրելի սահմանը» հարձակվելով ոստիկանական նոր մեքենայի վրա:
Սակայն ոստիկաններին հաջողվել է բռնել այծերից միայն 3-ին: Նրանց 37-ամյա տիրոջը մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Այծերը ավելի ուշ հանձնվել են Կենդանիների պաշտպանության կոմիտեին:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը