Այսօրվանից օրինական ուժի մեջ մտավ նոր օրենք

Այսօրվանից օրինական ուժի մեջ մտավ 2016 թվականի մայիսի 17–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը, որի անցումային և եզրափակիչ դրույթների գլխում ներառված 60 և 61–րդ հոդվածների համաձայն սահմանված է.

 «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 23-րդ հոդվածը, ինչպես նաև 3-րդ, 5-րդ և 8-րդ գլուխների դրույթներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 11-րդ գլխի դրույթներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված կիրառվող էլեկտրոնային հսկողության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 Պրոբացիայի ծառայությունը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքների քանակը և անվանացանկը` հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Պրոբացիայի ծառայության ստեղծման պահից դադարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեությունը»:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել