Եթե Ձեր աշխատավարձը ստանում եք բանկային փոխանցմամբ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 920 հոդվածի համաձայն սահմանված է.

Հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Վերոգրյալ նշված տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով: Գործում է այն կանոնը, որ բանկն ավանդատուին ավանդի գումարից տոկոսներ է վճարում բանկային ավանդի պայմանագրով որոշված չափով: Պայմանագրում վճարվելիք տոկոսների չափի մասին պայմանի բացակայության դեպքում բանկը պարտավոր է տոկոսներ վճարել  ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային դրույքի կրկնապատիկին (ամսեկան 2 տոկոս) համապատասխան չափով:

Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո:

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել