64 իրավաբան փաստաբանի արտոնագիր ստացավ

ՀՀ փաստաբանական դպրոցի 64 շրջանավարտ այսօր ստացան փաստաբանի արտոնագիր: Նրանք ավարտել են փաստաբանական դպրոցը, հաղթահարել նաև որակավորման քննությունները:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստում շրջանավարտները երդվեցին ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նրանց հաջողություններ մաղթեց և հորդորեց հեռու մնալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներից:

Ելույթներ ունեցան նաև Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը,  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը, Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ Սեդրակ Ասատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել