Եթե դեռևս չունեք մասնավոր գերեզմանատուն

ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 16–ի սահմանված կարգով կարգավորվում են մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեության իրականացման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների հետ կապված հարաբերությունները:

Թույլտվությունները տրամադրվում են համայնքի ղեկավարի կողմից` այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին`

1) որոնք ներկայացրել են թույլտվություն ստանալու մասին դիմում` համաձայն N 1 ձևի.

2) որոնց` մասնավոր գերեզմանատան կազմակերպման համար նախատեսվող, սեփականության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի (այսուհետ` հողամաս) մակերեսը կազմում է նվազագույնը երեք հեկտար, ընդ որում, կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում մասնավոր գերեզմանատունը կարող է շահագործվել միայն այն դեպքում, երբ կառուցապատման պայմանագրով հստակ սահմանված է, որ հողամասի սեփականատերը հողամասը կառուցապատման է տրամադրել մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու նպատակով.

3) որոնց հողամասը, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների համաձայն, գտնվում է կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա.

4) որոնք գերեզմանատան կազմակերպման համար` օրենքով սահմանված կարգով ստացել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն.

5) որոնք ներկայացրել են թույլտվություն ստանալու համար օրենքով սահմանված կարգով և չափով նախատեսված տարեկան տեղական տուրքի վճարման անդորրագիր.

6) որոնք պահպանել են «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները:

Համայնքի ղեկավարը հողամասի սեփականատիրոջ կամ կառուցապատողի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է թույլտվություն` համաձայն N 2 ձևի, կամ մերժում է թույլտվության տրամադրումը:

Թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե դիմողի կողմից չեն պահպանվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածով և սույն կարգով նախատեսված մասնավոր գերեզմանատների կազմակերպման և գործունեության իրականացման համար անհրաժեշտ պահանջները և պայմանները: Թույլտվության տրամադրման կամ մերժման մասին 3-օրյա ժամկետում դիմողին տեղեկացվում է ծանուցումն առձեռն հանձնելու, փոստով կամ էլեկտրոնային եղանակով առաքելու միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել