Ուժի մեջ է մտնելու նոր որոշում գազի գնի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2–ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին որոշումը 2016 թվականի ապրիլի 21–ից կմտնի օրինական ուժի մեջ։

Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:

Այդ որոշման համաձայն սահմանված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2016 թվականի մարտի 10-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

13 ապրիլի 2016 թվականի

ՆԿ-259-Ն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել