Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի համաձայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ՝ ձևակերպելով համապատասխան արձանագրությամբ, որը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մաս:
Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունով նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով:
Կառավարության այսօրվա նախագծերում, որոնք հաստատվեց, նշում է, թե հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչը իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
Ըստ նոր փոփոխության` կողմերը պարտավորվում են ոչ ուշ մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում:
Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարությունը նպատակահարմար գտավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից:
Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով: