Երեկվանից օրինական ուժի մեջ է մտել 16 փետրվարի 2016 թվականի N 01-Ն դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին որոշումը։
Որոշման համաձայն սահմանված է.
«Կարևորելով դատավորի վարքագծի կանոնների դերը դատարանների անկախության ապահովման, դատավորի պատասխանատվության բարձրացման և դրանով իսկ դատարանի ու արդարադատության նկատմամբ հասարակության հավատի ամրապնդման և հեղինակության բարձրացման հարցերում, հիմք ընդունելով այն, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում, պահպանելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությունը, «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 եզրակացությունը (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 19-ին), Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 26-ին), հիմք ընդունելով «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 21.12.2015 թ. ընդունված և 23.01.2016 թ. ուժի մեջ մտած ՀՕ-17-Ն օրենքը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 05.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» թիվ 01-Ն որոշումը»: